Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում