ՎՎարդուհի Բալյան

Մահվան ելքով ավտովթար՝ Ստեփանակերտում. ԱՀ ԱԻՊԾ-ն հորդորում է երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

Մահվան ելքով ավտովթար՝ Ստեփանակերտում. ԱՀ ԱԻՊԾ-ն հորդորում է երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

 

Այսօր 17:23-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: 17:24-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1993թ. ծնված Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Թ.Ա.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն:
 

ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Արցախի ճանապարհներին ձյան և տեղ-տեղ մերկասառույցի առկայության պատճառով երթևեկելը դարձել է վտանգավոր և խորհուրդ է տալիս երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում