«Արցախը Հայաստան է» ասելով՝ արտահայտել եմ ԼՂ հարցի հայկական դիրքորոշումն ու ընկալումը․ վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը խորհդարանում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ հարցնելով՝ հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ: 

«Կարծում եմ՝ այդ հայտարարությամբ ես արտահայտել եմ հայկական դիրքորոշումն ու ընկալումը Արցախի հարցի։ Ինչպես ասել եմ Մոսկվայում, Արցախի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է և այն պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կիսում են այդ կարծիքը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում