Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որից 766-ը՝ չնույնականացված․ Ավինյան

ՌՌոզա Խաչատրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ խոսեց պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող տարբեր թվի մասին՝ որակելով այն չափազանցված։ 

«Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց նաև, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը։

«Նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագույն պրոթեզավորում և ապահովվելու է նաև դրանց սպասարկումը»,- նշեց Ավինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում