Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, մինչդեռ ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից․ վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Պատգամավոր Գոռ Գևորգյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե պատերազմից հետո Ադրբեջանում սաստկացող հայատյացության պարագայում, որն արտահայտվում է անգամ դրոշմանիշներով, ինչպե՞ս է պատկերացնում հետագա քաղաքականությունը։

«Ռազմական գործողություններն ավարտվել են, բայց պատերազմն ունի հետցնցումներ, և ոչ միայն մեր պատերազմը, այլև ցանկացած պատերազմ: Պատերազմը չի կանգնում մի օրում: Մեր խնդիրն է՝ կառավարել այդ իրավիճակը:

Նոյեմբերի 9-ից հետո մեր հիմնական խնդիրը ՀՀ և ԱՀ շուրջ որոշակի կայունություն ապահովելն ու արձագանքելն է ստեղծված որոշակի իրավիճակներին: Դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է, Ադրբեջանը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ֆաշիզմի դրսևորումներ տեսնում ենք Ադրբեջանի կողմից: Նման դրոշմանիշ եղել է ֆաշիստական Գերմանիայում, և այդ փաստն ինքնին շատ խոսուն է: Ոչ միայն Կառավարությունը, այլև խորհրդարանական դիվանագիտությունն անելիք ունեն. պետք է այդ դրոշմանիշը ցույց տալ միջազգային գործընկերներին»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ թեմայի մասին զրուցել են նաև հունվարի սկզբին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։ 

«Ասել եմ և հիմա էլ կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում այդ տրամաբանության որոշակի զարգացում է եղել Ադրբեջանում, որին, բնականաբար, Հայաստանում հնչել են որոշակի արձագանքներ»,- նշեց Կառավարության ղեկավարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում