ՎՎարդուհի Բալյան

Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր․ հարուցվել է քրգործ

Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր․ հարուցվել է քրգործ

Թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում դեռևս 2020 թ․ դեկտեմբերի 21-ին հիմնարկի դատապարտյալ Է. Ծ.-ի խցում գտնվող սուրճի տուփում հայտնաբերվել էր փաթեթ, որում առկա է եղել դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատված՝ 0.97 գրամ քաշով մեթադոն տեսակի թմրամիջոց, ինչը հիմք է հանդիսացել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական գործ հարուցելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Թմրամիջոցի հայտնաբերման մեկ այլ դեպք բացահայտվել է նաև հունվարի 19-ին․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ժամը 11:30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել թերապևտիկ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում, ինչպես նաև անձնական զննության են ենթարկել տվյալ հիվանդասենյակում պահվող կալանավորված անձ Ա. Մ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտկատեղում քողարկված պարկից հայտնաբերել են թմրամիջոց հանդիսացող ափիոնին նմանվող 4 գրամ քաշով զանգված: Ա. Մ.-ն պատճառաբանել է, որ պարկը գտել է թերապևտիկ բաժանմունքի բակից և վերցրել իր մոտ, որպեսզի հարմար պահի պարզի պարունակությունը:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում