ՎՎարդուհի Բալյան

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարից. նրանցից մեկի վիճակը ծանր է

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարից. նրանցից մեկի վիճակը ծանր է

Հունվարի 19-ին, ժամը 16:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ա․ Բ․-ին (ծնված 2004 թ.) և Վ․ Խ․-ին (ծնված 1981 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացրվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Խ․-ինը՝ բավարար։

Փրկարարները Ի․ Խ․-ին (ծնված 1990 թ․) տեղափոխել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում