ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է թանկացած ապրանքների շուկան

ԱԱրման Գալոյան

Ձեթի, կարագի, ալյուրի և բենզինի շուկաներն այժմ ուսումնասիրվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը:

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ արդեն հաջորդ շաբաթ պարզ կդառնա՝ այդ ապրանքների թանկացումն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ։

«Արևածաղկի և եգիպտացորենի շուկան թանկացել է: Քովիդի պատճառով Ռուսաստանում պահեստավորման խնդիրներ են տեղի ունեցել, և կոնկրետ այդ ապրանքների մասով կտանք հրապարակում, ցույց կտանք գների փոփոխությունը:

Եթե տեղի ունեցավ անհամաչափ բարձրացում, բնականաբար, կհրապարակենք: Ես այս պահին ոչ մի համաչափության մասին չեմ խոսում, որովհետև դեռևս հրապարակում չենք արել, ուսումնասիրությունն այս պահին շարունակվում է»,- տեղեկացրել է Գևորգյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում