ԱԱրսեն Մկրտչյան

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի քաղաքներում մառախուղ է։

Արագածոտնի, Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում (փակ է բեռնատարների համար) տեղում է ձյուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում