ԱԱրևիկ Աբելյան

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 7 մլն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 7 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 28-30-ն իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով՝ շրջակա միջավայրին հասցված վնաս։

 

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 4 գործ (771.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 479.900 ՀՀ դրամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում