Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է. Ժաննա Անդրեասյան

«Օրվա գլոբալ միջոցառումը կենտրոնացած է լինելու երեք հիմնական ուղղություններով՝ ֆինանսավորում, նորարարություններ և կրթական հերոսներ։ Օրվա շրջանակներում երկրների կողմից համաձայնեցված հռչակագրի նախագծի կարևոր կետերից է կրթության բյուջեների պաշտպանությունը՝ նպատակ ունենալով, չնայած դժվարություններին, առնվազն չկրճատել կրթությանն ուղղվող ֆինանսավորումը։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ այս սերնդի կորուստը եկամուտների մակարդակում կկազմի շուրջ 10 տրիլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, հմտությունների, սոցիալ-հոգեբանական, այլ ուղղություններով երեխաների զարգացմանը հասցված վնասը շատ ավելի խորն է ու բազմաշերտ։ Այս է պատճառը, որ չնայած համավարակի նոր ալիքներին, երկրների մի մասը գերադասում է չփակել ուսումնական հաստատությունները, նույնիսկ եթե այլ գործունեության որոշ տեսակներ սահմանափակումներ են ունենում։







