ՎՎարդուհի Բալյան

Ազդարարվեց ապագա պարեկների ուսուցման մեկնարկը

Ազդարարվեց ապագա պարեկների ուսուցման մեկնարկը

Հունվարի 18-ին ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 5-ամսյա ուսուցման մեկնարկը:

Պարեկային ծառայության շարքերը առաջինը համալրելու իրավունք ստացածներից 496-ը քաղաքացիական անձինք են, 274-ը՝ ոստիկանության ծառայողներ:
770 մրցութային տեղի համար ընդունելությանը մասնակցելու համար դիմել էր ավելի քան 2500 դիմորդ:

Ընդունելության ստուգումները մեկնարկել էին անցած տարվա սեպտեմբերին։ Դրական միավորներ հավաքած դիմորդները անցել են նաև հարցազրույց։ Ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթով անցած համարվեցին առավելագույն միավորներ հավաքած և հարցազրույցի դրական եզրակացություն ստացած 770 դիմորդներ։


5-ամսյա ուսումնառության ընթացքում ապագա պարեկները կստանան անհրաժեշտ գիտելիքներ՝ օտար լեզուներից ու բարեվարքությունից սկսած՝ մինչև ոստիկանական գործ ու կրակային հմտություններ։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում