ԱԱրևիկ Աբելյան

Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Նիկողոսյան

Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Նիկողոսյան

Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ այսօրվանից դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է. 

«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:

Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանից, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:

Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում:

Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում