ՄՄերի Եգորյան

Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը:

 

«50-69 տարեկան կանայք, որոնք գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հունվարի 19-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:

 

Օգտվե´ք բացառիկ հնարավորությունից, քանի դեռ շարժական մամոգրաֆը հենց ձեր քաղաքում է՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում:
 

Տեղեկացնում ենք, որ առանց նախնական հերթագրման հնարավոր չէ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, ուստի կարևոր է նախ այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին»,- ասվում է «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի Ֆեյսբուքի գրառման մեջ:

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում տարածել է ֆեյսբուքյան գրառումը՝ գրելով. «Մեկնարկում ենք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում