ԱԱրսեն Մկրտչյան

Կայացել է ԵԽ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումը

Կայացել է ԵԽ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումը
Կայացել է ԵԽ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի չորրորդ հանդիպումը։
 
Առցանց հարթակում կազմակերպված հանդիպումը նախագահել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգը։
 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ներդրումը տեղական ինքնակառավարման մակարդակում ժողովրդավարության զարգացման, ապակենտրոնացման գործընթացներում և հույս հայտնել, որ ձևավորված համագործակցությունը շարունակական կլինի։ Փոխնախարարն ընդգծել է, որ նոր ծրագրերի իրականացման ընթացքում պետք է հաշվի առնվեն նաև վերջին մարտահրավերները և հնարավորինս մեղմվի դրանց ազդեցությունը։
 
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգը վստահեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը շարունակելու է ներդրում ունենալ Հայաստանում ապակենտրոնացման գործընթացներում և բաց է նոր գաղափարների ու առաջարկությունների համար։
 
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում 2020 թվականին իրականացված աշխատանքները: Հատկապես կարևորվել է Լավագույն գործելակերպերի ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի 20 համայնքի 25 ծրագրային առաջարկների համար դրամաշնորհների տրամադրման նախաձեռնությունը, ինչի արդյունքում էականորեն բարելավվել է տեղական ինքնակառավարման գործընթացներում հասարակական մասնակցության մակարդակը։
 
Հանդիպմանը ներկայացվել են նաև Covid-19-ի ազդեցությունը խոշորացված համայնքների վրա հետազոտության արդյունքները, որից հետո քննարկվել են կատարված աշխատանքներին ու նախատեսվող ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի չորրորդ հանդիպման ավարտին կոմիտեն ընդունել է 2021 թ. հունվար-հունիս ամիսներին պլանավորված գործողությունների պլանը և նախանշված միջոցառումները։
 
«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է #Ավստրիայի_զարգացման_գործակալության կողմից։ Այն իրականացվում է #Եվրոպայի_խորհրդի 2019-2020 թթ․ Հայաստանի համար գործողությունների ծրագրի համատեքստում։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում