ՌՌոզա Խաչատրյան

Չնայած համավարակին՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամանակացույցի. France 24

Չնայած համավարակին՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամանակացույցի. France 24

Ճապոնիան 2020-ի Օլիմպիական խաղերը կանցկացնի ըստ ժամանակացույցի՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Կացունոբու Կատոյի խոսքերն է մեջբերել france24.com-ը:

«Օլիմպիադայի պատասխանատուները միասին աշխատում են ՕԽ-ն հաջող պատրաստելու և հյուրընկալելու համար: Կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները նրանց աջակցելու համար»,- ասել է Կատոն:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020-ի ամռանը, սակայն համաճարակի պատճառով հետաձգվել էին մեկ տարով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում