ԱԱննա Ավետիսյան

ՇՎՏՄ-ն իրականացնում է խաղալիքների անվտանգության պահպանման նկատմամբ վերահսկողության գործընթաց

ՇՎՏՄ-ն իրականացնում է խաղալիքների անվտանգության պահպանման նկատմամբ վերահսկողության գործընթաց

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է ոչ պարենային ապրանքների, այդ թվում՝ խաղալիքների, անվտանգության պահպանման նկատմամբ վերահսկողության գործընթաց: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնից:

 

«Համաձայն ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական միության կողմից հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներկրվող, շուկայահանվող և իրացվող տեխկանոնակարգման ենթակա ոչ պարենային արտադրանքները, տվյալ դեպքում խաղալիքները, նախքան շուկայահանումը և իրացումը պետք է ունենան սերտիֆիկատ և հայերեն մակնշում:
 

Հորդորում ենք այս բնագավառում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հետևել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ 

 
Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն հնարավոր է ստանալ՝ այցելելով՝ http://www.msib.am/laws.html կամ զանգահարելով՝ 010 23 56 00 թեժ գծի հեռախոսահամարով»,- ասված է տեսչական մարմնի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում