ՆՆարեկ Սահակյան

Կորոնավիրուսի 110 նոր դեպք Վրաստանում. ապաքինվել է 1643 մարդ

Կորոնավիրուսի 110 նոր դեպք Վրաստանում. ապաքինվել է 1643 մարդ

Հունվարի 18-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 110 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 247 915 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը:

Կիրակի օրը համեմատաբար քիչ թվով թեստավորում է իրականացվել: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 4964 թեստավորում, այդ թվում՝ 2930 հակամարմինների թեստով, 2034՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1643 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 234 636 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2958:

Կարանտինային գոտում է գտնվում 460 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 3670 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 634 պացիենտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում