ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ-ում Տիգրան Կարապետյանին փոխարինեց Աննա Գրիգորյանը

ԱԺ-ում Տիգրան Կարապետյանին փոխարինեց Աննա Գրիգորյանը

Մեկնարկեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը:

Նիստին մասնակցելու համար գրանցվել է 109 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:

Ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Աննա Գրիգորյանին:

Գրիգորյանը, ստանձնելով մանդատը, ԱԺ ամբիոնից երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում