ԱԱրևիկ Աբելյան

Էջմիածնում տուն է այրվել

Էջմիածնում տուն է այրվել

Հունվարի 17-ին, ժամը 11։19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։23-ին, մարվել՝ 13։20-ին։ Այրվել են տունը` գույքով (190 քմ), և տանիքը՝ մասնակի։

Հրդեհի հետևանքով փլուզվել է տան շքամուտքի առաստաղը ( մոտ 12 քմ): 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում