ՆՆարե Թադևոսյան

ԱԱՏՄ ղեկավարն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ԱԱՏՄ ղեկավարն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ-ի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։

 

Ավագյանին ներկայացվել է ՀՀ մուտք գործող անձանց մոտ covid-թեստավորման սերտիֆիկատների առկայությունը ստուգելու աշխատանքի ընթացքը։

 

ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահ կազմի հետ, օդանավակայանում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ընթացիկ հարցեր։

 

Եթե օդային սահմանով ՀՀ մուտք գործող անձն իր հետ չունի կորոնավիրուսի թեստավորման առնվազն 72-ժամյա վավերականությամբ բացասական պատասխան, նա պետք է պարտադիր թեստավորվի օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերում և ինքնամեկուսանա, մինչև թեստի պատասխանի ստացումը։

 

Այս գործընթացում առաջ եկող որոշ հարցեր դարձել են վերը նշված հանդիպման քննարկման թեմա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում