ԱԱրման Գալոյան

Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 16-ին հայտնաբերվել է 3 զինծառայողի դի, հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Մեկական դիեր են հայտնաբերվել Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում:

Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում և Որոտանում (Կուբատլու):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում