ԱԱրման Գալոյան

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը

Չնայած Արցախում բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ նախատեսված որոշակի սահմանափակումներին, արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը նորից ընթացք է ստացել՝ տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել: Սակայն կրթության և, հատկապես, առողջապահության ոլորտներում մեր նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ:

Մասնավորապես, իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն:

Մեզ համար ճակատագրական այս շրջափուլն ունի իր հրամայականը՝ հայոց օջախներում պետք է լսվի նորածնի ճիչը՝ որպես մեր ազգի ու Հայրենիքի հավերժականության առհավատչյա...»,- տեղեկացրել է Արցախի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում