ՎՎարդուհի Բալյան

Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է

Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է

Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրի դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունվարի 27-ը։ Այս մասին հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:  

 

«Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։

 
Անչափահասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է:

 

Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300․000 ՀՀ դրամ։

 

Դիմումը ներկայացնելու համար պետք է մուտք գործել https://dimum.ssa.am/ կայքէջ»,- հայտնում են նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում