Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

«Հայաստան» հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար

ՀՀովհաննես Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1.5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար: Հիմնադրամի տնօրենը վերականգնողական կենտրոնում է՝ տեղում ծանոթանալու, թե ինչ պայմաններում են բուժում ստանում հայրենիքի պաշտպանները:

Նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիան արդեն Հայաստանում է: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ:

Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն) - Ունենք զինծառայողներ, որ խնդիր ունեն, ունենք զինծառայողներ, ովքեր չգիտենք՝ կամպուտացվե՞ն, թե՞ ոչ: Եթե ամպուտացվեն, բնականաբար, նոր խնդիր է առաջանում: Փորձում ենք գոնե առաջին փուլով հրատապ էս կարիքները հոգալ: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է գնահատել վերականգնողական կենտրոնի կարիքները: Անհրաժեշտության դեպքում հատկացվող գումար կավելացնեն, որ հայրենիքի պաշտպանը բուժումը շուտ ավարտի ու տուն շտապի: «Պարտադիր զինվորական ծառայությանը պետք է հաջորդի պարտադիր բուժումը»,- ասում է Զինվորի տան հիմնադիրը:

Հայկուհի Մինասյան («Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ) - Մենք ունենք սարքավորումներ, մենք ունենք քայլքի լաբորատորիա և մենք համահայկական հիմնադրամի աջակցությամբ կարողանում ենք ստանալ նաև որակյալ պրոթեզներ, որակյալ ծնկներ, թաթեր և տղաներին կարողանալու ենք այդ ամենն ապահովել: 

20-ամյա Ալենն այս կենտրոնում բուժվող 300 վիրավորից մեկն է: Ծառայել է Արցախի հյուսիսում: Պատերազմի երրորդ օրը հրթիռահրետանային հարվածի հետևանքով կորցրել է աջ ձեռքը:

Ալեն Արտեմյան - Անընդհատ մտածում էինք, որ լավ ա լինելու, ու շուտ կվերջանա ամեն ինչ: Դժվար կլինի մոռանալ, ահավոր շատ կօգնի առօրյա կյանքում, որովհետև մի ձեռքով հաստատ ավելի դժվար է, քան որ երկու ձեռք ունենաս:

Դիպուկահար Ալենի ձեռքն ավելի շուտ կպրոթեզավորեն: Նա վերականգնողական կենտրոնի առաջին հիվանդներից է: Հունվարի 23-ին Ամերիկայում առցանց դրամահավաք է անելու ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը, հավաքված միջոցները նույն նպատակին կծառայեն:

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանը

Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանը

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀ

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում