ՎՎարդուհի Բալյան

Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել

Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել

Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրեսի»  հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյուններն  ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջին երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվել:

Հունվարի 16-ին մարտական գործողությունների չորս՝  Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով,  վերսկսվել են զոհվածների աճյունների որոնումները»,- մանրամասնել է Թադևոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում