ԼԼիլիթ Գասպարյան

Այն, ինչ տեսակավորում են քաղաքացիները, ուղարկվում է վերամշակման

Այն, ինչ տեսակավորում են քաղաքացիները, ուղարկվում է վերամշակման

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ը իրազեկում է՝ այն, ինչ տեսակավորում են քաղաքացիները, ուղարկվում է վերամշակման:

«Ապակե շշերի գործարանում անպետք տարաներն ու շշերը երկրորդ կյանք են ստանում, բայց մինչ այդ դրանք երկար ճանապարհ են անցնում:

Գործարանում ապակին մանրացվում է և 1520 աստիճանի տակ հալեցվում: Շաղախվում է նոր հումքը և ուղարկվում արտադրության: Երկրորդ կյանք ստացած նոր ու մաքուր շշերը շուտով նորից կհայտնվեն ձեր ձեռքում:

Դուք տեսակավորեցիք, մենք հասցրեցինք վերամշակման: Միասին ստեղծենք ավելի մաքուր միջավայր: Ապակու համար նախատեսված է մոխրագույն թափոնամանը»,- գրված է հաղորդագրությունում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում