ԱԱրման Գալոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Գագիկ Ջհանգիրյանի հետ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Գագիկ Ջհանգիրյանի հետ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են ԲԴԽ անդամի թեկնածու, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանի հետ։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարել է, որ հանդիպումն անցել է աշխատանքային նորմալ մթնոլորտում։ Իսկ թե ինչպես կքվեարկի խմբակցությունը՝ դեռ որոշված չէ. Ըստ Աբովյանի՝ որոշում կկայացնեն հանդիպման արդյունքները քննարկելուց հետո:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

Ավելի վաղ Ջհանգիրյանը հանդիպումներ է ունեցել նաև «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում