ԿԿարմեն Ղուկասյան

Հունգարական համալսարանում սովորելու հնարավորություն Արցախի համալսարանի շրջանավարտների համար

Հունգարական համալսարանում սովորելու հնարավորություն Արցախի համալսարանի շրջանավարտների համար

Արցախի պետական համալսարանից տեղեկանում ենք՝ համալսարանի շրջանավարտները Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու հնարավորություն ունեն:

«ԱրՊՀ հարգելի՛ շրջանավարտներ,

 Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի մագիստրատուրայում սովորելու նպատակով ՀՊՊԿ համալսարանի հայագիտական ամբիոնը հայտարարում է մրցույթ: Մագիստրատուրայում սովորելու բոլոր ծախսերը հոգում է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանը:

Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

  • Երաշխավորագիր եկեղեցուց (ցանկալի է՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանից)
  • Մոտիվացիոն նամակ (ուսանողների կողմից գրված)
  • Լեզվի իմացության ապացույց (փաստաթղթեր, որ նրանք ունեն անգլերենի Բ1 մակարդակ)
  • Բակալավրի դիպլոմ (եթե ուսանողն այս տարի է ավարտում, բավական կլինի ԱրՊՀ-ի կողմից տրված՝ կնիքով տեղեկանք: Այդ դեպքում ուսանողը կարող է դիպլոմն ուղարկել մինչև 2021 թ. օգոստոսի 1-ը)
  • Բժշկական վկայական (բժշկի թուղթ առ այն, որ չունի հետևյալ հիվանդությունները` ՁԻԱՀ, Հեպատիտ Ա, Բ, Ց կամ այլ վարակիչ հիվանդություն)
  • Անձնագիր (կամ նույնականացման քարտ)

Ցանկացողները կարող են դիմել մինչև ս.թ. հունվարի 25-ը: Հավելյալ տեղեկությունների համար դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին»,- ասված է համալսարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում