ԱԱննա Ավետիսյան

ԿԲ իրազեկումը վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ

ԿԲ իրազեկումը վարկային կազմակերպության կողմից վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ

ՍՊԸ կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք, սկսած 01.09.2019-ից մինչև 31.12.2020-ն ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ, և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում` համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների համաձայն։

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։

Գումարների վերադարձման ժամանակացույցը.

2019 թ. 3-րդ եռամսյակ                                                                     2021 թ. 1-ին եռամսյակ

2019 թ. 4-րդ եռամսյակի 50%                                                           2021 թ. 2-րդ եռամսյակ

2019 թ. 4-րդ եռամսյակի 50% և 2020թ 1-ին եռամսյակ                  2021 թ. 3-րդ եռամսյակ

2020 թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակներ                                          2021 թ. 4-րդ եռամսյակ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում