ԼԼիլիթ Սեդրակյան

Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում

Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին՝ ժամը 13:30-ից մինչ 17:00-ն, պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։

Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի (բուք է) տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում