ԿԿարմեն Ղուկասյան

Ակունք համայնքի միջնակարգ դպրոցը համալրվել է սպորտային նոր մարզագույքով

Ակունք համայնքի միջնակարգ դպրոցը համալրվել է սպորտային նոր մարզագույքով

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ Կայուն զարգացման հայկական հիմնադրամի ու ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված «Սպորտային սերունդ 2020» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Ակունք համայնքի միջնակարգ դպրոցն այսօր համալրվել է սպորտային նոր մարզագույքով (ֆուտբոլի և բասկետբոլի գնդակներ, վոլեյբոլի ցանցեր, թենիսի սեղան, նստարաններ, մարմնամարզական պատ և ներքնակներ, օղակներ, պարաններ և մարզական այլ պարագաներ):

«Ակունքի միջնակարգ դպրոցը ծրագրի շրջանակներում հանրապետության դպրոցների շրջանում կազմակերպված մրցույթի հաղթող ճանաչված 16 դպրոցներից մեկն էր՝ միակը Կոտայքի մարզից:

 
Ծրագիրը մեկնարկել էր դեռևս անցյալ տարի. նպատակը դպրոցահասակների շրջանում սպորտային մշակույթի խթանումն է»,- տեղեկացրել է մարզպետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում