ԱԱրսեն Մկրտչյան

Մեր հանդիպման նպատակն է ՀՀ արտգործնախարարի հետ վերլուծել եռակողմ հանդիպման և ստորագրված հայտարարության արդյունքները. Ռուբինյան

Մեր հանդիպման նպատակն է ՀՀ արտգործնախարարի հետ վերլուծել եռակողմ հանդիպման և ստորագրված հայտարարության  արդյունքները. Ռուբինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային հանդիպում է ունենում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ նախարարը ԱԺ-ում հյուրընկալվել է մոսկովյան եռակողմ հանդիպումից օրեր անց, որի արդյունքներով ստորագրվել է հայտարարություն, որի կենտրոնական կետը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումն է:

«Ռազմագերիների և այլ պահվող անձանց հարցով, ինչպես հայտնի է, դեռ էական առաջընթաց, այս պահի դրությամբ, չկա, և մեր այսօրվա հանդիպման նպատակն է նախ՝ արտգործնախարարության մեր գործընկերների և  արտգործնախարարի հետ վերլուծել արդյունքները եռակողմ հանդիպման և ստորագրված հայտարարության, դրանից բխող հետագա հնարավորությունների քայլերը և, բնականաբար, քննարկել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ հնարավոր տարվող քայլերը նաև գործադիրի մակարդակով»,- տեղեկացրեց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ պետք է միասին քննարկել, թե խորհրդարանական դիվանագիտությունն ինչ կարող է անել այդ ուղղությամբ:

«Հանդիպումը կլինի փակ, որպեսզի դետալային և անկաշկանդ քննարկում ունենանք այս ուղղությամբ»,- հավելեց Ռուբինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում