ԼԼիլիթ Սեդրակյան

Մեկնարկել է Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիրը. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագիրը. ԿԳՄՍՆ

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2021-2022 թթ. կրթաթոշակային ծրագրի  հայտերի ընդունելությունը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրով նախատեսվում է լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին) երկու կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար: Կրթական ծրագիրը ներառում է առնվազն 2 շաբաթվա մասնագիտական ​​դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝

  • տնտեսագիտություն և կառավարում.
  • կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում.
  • պետական ​​կառավարում (պետական ​​իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
  • իրավունք.
  • սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
  • քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ.
  • շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն.
  • անվտանգության և կիբեռանվտանգության խնդիրներ.
  • հակաճգնաժամային կառավարում.
  • զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն.
  • մինչև 40 տարեկան.
  • մասնագիտական ​​փորձը` առնվազն 2 տարի.
  • առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից նվազագույնը 2 տարվա ընդմիջում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն է: Հավելյալ տեղեկության համար անհրաժեշտ է այցելել www.kirkland.edu.pl կայքէջ կամ գրել [email protected] էլ. փոստին:

Կիրկլանդի հետազոտական ծրագրի շրջանակում 2021-2022 ուսումնական տարվա համար ասպիրանտներին առաջարկվում է նաև կրթաթոշակ` Լեհաստանում մեկ կիսամյակ հետազոտություն կատարելու նպատակով:

Կրթաթոշակի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ kirkland.edu.pl/ru կայքից և կցված նյութերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում