ԿԿարմեն Ղուկասյան

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Նախագծով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր:

Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուստամ Բաքոյանը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով  սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում