ԿԿարմեն Ղուկասյան

Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցները բնակիչներին կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները

Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցները բնակիչներին կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ բնակիչներին իրազեկելու նպատակով թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն այսուհետև կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները:

«Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել: Առաջին այցը Արգիշտի 7/6 հասցեում էր»,- տեղեկացրել է Կարապետյանը:

Հիշեցնենք՝ թափոնամանները Երևանում դեռ նոր են տեղադրվել, ծրագիրը պիլոտային է։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում