ՄՄարիամ Մխիթարյան

Մեկ օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել 146 տեղահանված

Մեկ օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել 146 տեղահանված

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Արցախից տեղահանվածների հերթական շարասյունը: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 146 մարդ: Ընդհանուր առմամբ, իրենց մշտական ​​բնակության վայրեր է վերադարձել 48 840 տեղահանված: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 23 դիտակետում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում