ՆՆարե Թադևոսյան

«Արմավիր» ՔԿՀ-ում թմրամիջոց և արգելված իրեր են հայտնաբերվել

«Արմավիր» ՔԿՀ-ում թմրամիջոց և արգելված իրեր են հայտնաբերվել

Շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները՝ հունվարի 12-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել կալանավորված անձանց համար նախատեսված խցերից մեկում: Խուզարկության արդյունքում զգեստապահարանի հետնամասից՝ պատի մեջ փորված, 15x15x7 սմ չափերով թաքստոցից, հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, խոշոր չափի՝ 14.31 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 5 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 2 ականջակալ և  բջջային հեռախոսի 5 լիցքավորիչ: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը մշտապես հետևողական է լինելու իր որդեգրած գործունեության այն սկզբունքներին, առանձնահատկություններին ու գործելաոճին, որոնք ամբողջապես ուղղված են համակարգի աշխատանքի արդյունավետությանն ու առաջնահերթ պահանջներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում