Մինչև տարեվերջ Արցախի անտառներում 50.000 ծառ կտնկվի

ՀՀասմիկ Առաքելյան

Մինչև տարեվերջ Արցախի անտառներում 50.000 ծառ կտնկվի. նպատակը տեղի անտառներն ու էկոհամակարգը փրկելն է: «Մենք ենք, մեր ծառերը» նախաձեռնությունը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամինն է: Մինչև այդ էլեկտրոնային հարթակում դրամահավաք է սկսվել: Նվիրաբերելով 1 դոլար՝ Արցախում կարող եք տնկել 1 ծառ:

Արցախում անտառատնկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընդամենը fpwc.org էլեկտրոնային հասցեում լրացնել անձնական տվյալները, նվիրատվության նպատակն էլ նշել ծառատնկումներ Արցախի համար: Նախաձեռնությունն սկսվել է պատերազմական գործողություններից անիմիջապես հետո:

Մասնագետների համոզմամբ՝ լայնածավալ պատերազմի հետևանքով վտանգվել է Արցախի բացառիկ բնաշխարհը։ Արցախի ջրային պաշարների մեծ մասը պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Առաջիկայում ջրի խնդիրը կանխելու համար մտադիր են մինչև տարեվերջ գործը գլուխ բերել: Վստահեցնում են՝ անտառավերականգնումն այստեղ կենսական նշանակություն ունի:

Թե ծառերը որ հատվածներում են տնկելու, կորոշեն Արցախի կառավարության ու «Արցախի բնության հիմնադրամի» հետ միասին: Կտնկեն հիմնականում ալոճենի, վայրի տանձ, խնձորենի, սալոր, ուռենու ու փշատենու տեսակներ: Սերմերը հավաքվել են Արցախի անտառներից, մարտին դրանք փակ արմատային համարգով կաճեցնեն տնկարաններում ու կվերադարձնեն անտառ:

Հիմնադրամում վստահեցնում են՝ 50. 000 ծառն իրագործելի նպատակ է: Արձագանքներից ու արդեն հավաքված գումարից հասկացել են՝ ծրագրի արձագանքը մեծ է:

Մտադիր են նաև 5 տարի շարունակ հետևել ծառերի աճին՝ այդ թվում նաև GPS համակարգով: Իսկ ծառատնկման գործընթացին կներգրավեն նաև արցախցիները: Թեկուզ կարճաժամկետ, բայց նրանց կփորձեն աշխատանքով կապահովել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում