ԳԳայանե Թամամյան

Քննարկվել են բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին և հաշմանդամության խմբի սահմանմանն առնչվող հարցեր

Քննարկվել են բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին և հաշմանդամության խմբի սահմանմանն առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների աշխատակիցների հետ:

Քննարկման առանցքում եղել են շահառուների խորհրդատվության տրամադրման, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի, հաշմանդամության խմբի սահմանման ընթացակարգին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտային խնդիրները, քննարկել դրանց հնարավորինս արագ  և արդյունավետ լուծուման տարբերակները։

Բարձր գնահատելով ԲՍՓ աշխատակիցների կողմից տարվող աշխատանքն ու,  մասնավորապես, այս օրերի գերծանրաբեռնված գրաֆիկը՝ Տաթևիկ Ստեփանյանն առաջնահերթ է համարել արդյունավետ աշխատանքի շարունակականությունը։

Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից զատ՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիների նկատմամբ հոգատար և սրտացավ վերաբերմունքը։

Աշխատանքների պլանավորման գործընթացում ընդգծվել են նաև հետպատերազմյան շրջանի առաջնահերթությունները, քննարկվել ակնկալվող արդյունքին հասնելու մեխանիզմները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում