ՄՄարի Կոստանյան

Հավանության է արժանացել Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագրի վավերացումը

Հավանության է արժանացել Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխմանն առնչվող համաձայնագրի վավերացումը

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:

Հանձնաժողովի նիստում հարցը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցություն, մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերում և կանխարգելում, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի և հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը և պահպանումը»,- նշված է համաձայնագրի հիմնավորման մեջ:

Համաձայնագրի վավերացմամբ կամրապնդվի ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում