Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ՀՀովհաննես Վարդանյան

Անվճար կոլոնոսկոպիա ՈՒԱԿ-ում՝ 45 տարեկանից բարձր անձանց համար

Անվճար կոլոնոսկոպիա ՈՒԱԿ-ում՝ 45 տարեկանից բարձր անձանց համար

Կոլոռեկտալ քաղցկեղը երրորդ ամենատարածված քաղցկեղն է մեծահասակների մոտ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունում այն նույնպես բավականին տարածված է: Վերջին 10 տարվա ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդացության որոշակի աճի միտում՝ 2009 թվականի համեմատ 2019 թվականին նոր դեպքերի թիվը մոտ 100-ով ավելի է։
 
Վաղ հայտնաբերման դեպքում կոլոռեկտալ քաղցկեղը կարող է լիարժեք բուժվել: 5-ամյա ապրելիությունը միջինում կազմում է մոտ 64%, իսկ վաղ հայտնաբերման դեպքում այն հասնում է 90%-ի։
 
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշման հետազոտական մեթոդի ոսկե ստանդարտ է համարվում կոլոնոսկոպիան, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայտնաբերել, այլ նաև հեռացնել պոլիպները կամ կասկածելի գոյացությունից վերցնել կտոր հյուսվածաբանական հետազոտության համար: Այս մեթոդով պոլիպների հեռացումը կարող է կանխել կոլոռեկտալ քաղցկեղի զարգացումը:
 
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, այն է՝ կոլոռեկտալ քաղցկեղի տարածվածությունը և վաղ հայտնաբերման կարևորությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի լավագույն էնդոսկոպիկ համակարգ (կոլոնոսկոպ, գաստրոսկոպ, դուոդենոսկոպ): 
 
Գիտակցելով իր սոցիալական պատասխանատվությունը քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման հարցում՝ ՈՒԱԿ-ը վեց ամիս կիրականացնի անվճար կոլոնոսկոպիա (ներառյալ անզգայացումը) 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում