ԳԳայանե Թամամյան

«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը կդառնա անվճար

«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը կդառնա անվճար

«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար՝ տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

 

Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։

 

Հիշեցնենք, որ նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների և հարսանեկան ֆոտոշարքերի նկարահանումների դիմաց սահմանված էր որոշակի գումարի գանձվում։
 
Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։

Մեկ այլ որոշմամբ՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում