ԱԱրման Գալոյան

«Կոմիտաս-150» հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է 3-րդ տեղը

«Կոմիտաս-150» հուշադրամը «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է 3-րդ տեղը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտով դիմել է 26 կազմակերպություն 17 երկրից՝ ներկայացնելով 2019 թ․ թողարկված 159 հուշադրամ։

Հաղթող հուշադրամներն ընտրվել են միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով:

Մրցույթի նյութերին հնարավոր է ծանոթանալ www.gold10.ru կայքից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում