ՄՄարիա Գաբրիելյան

Զենք-զինամթերքի վնասազերծում Ասկերանի և Մարտունու մի շարք համայնքներում

Զենք-զինամթերքի վնասազերծում Ասկերանի և Մարտունու մի շարք համայնքներում

ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ այսօր օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում նաև Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում, Մարտունի քաղաքում, Գիշի, Մաճկալաշեն և Խնուշինակ համայնքներում:

 

«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:

 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:
 
Նշենք՝ ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում