ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՎՎարդուհի Բալյան

Արցախի ոստիկանության պարզաբանումը Ստեփանակերտում գիշերն արձակված կրակոցների վերաբերյալ

Արցախի ոստիկանության պարզաբանումը Ստեփանակերտում գիշերն արձակված կրակոցների վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գիշերը հնչած կրակոցների հեղինակներն արցախցի երկու տղամարդ են: 

Արցախի ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ հայտնելով, որ հունվարի 11-ին՝ ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։

«ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակչի, որոնք, բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։

Դեպքի հանգամանքները պարզվում են։
 
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- ասվում է Արցախի ոստիկանության պարզաբանման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում