ԱԱննա Ավետիսյան

Պահպանե՛լ ջեռուցման նորմերը ուսումնական հաստատություններում. ԱԱՏՄ

Պահպանե՛լ ջեռուցման նորմերը ուսումնական հաստատություններում. ԱԱՏՄ

Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։

 

Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

 

Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989:

 

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`

• Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։

• Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.
 
1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս.
• Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:
 

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

 

Նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի N 857 հրամանով։ Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:
 

• Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով։

Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում