ՀՀայկարամ Նահապետյան

Կապանից արված տեսանյութը հին է և նկարահանվել է հայ օգտատիրոջ կողմից. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Կապանից արված տեսանյութը հին է և նկարահանվել է հայ օգտատիրոջ կողմից. Տեղեկատվության ստուգման կենտրոն

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը «Ադրբեջանցի Փոլադը բացել է Կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելքի մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։

 

Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզել է, որ տեսանյութի իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն է եղել, այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։

 
Տեսանյութը առաջին անգամ հրապարակվել է հունիսի 8-ին՝ հեղինակին պատկանող Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ յութուբյան ալիքում։ Վերջինիս յութուբյան ալիքը ստեղծվել է 2 տարի առաջ, որտեղ հրապարակվել են հիմնականում Կապանի մասին տեսանյութեր։
 

Հավելենք նաև, որ ադրբեջանական խմբերից մեկում «5-րդ ալիքի» հերոս, ադրբեջանցի Փոլադ Փոլադովը, անդրադառնալով իր մասին պատրաստված ռեպորտաժին, գրել է՝ «Հայկական հեռուստաալիքները անհանգստացել են, իբր ես գնացել եմ Կապան, նկարահանումներ եմ արել»։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում