ԿԿարմեն Ղուկասյան

Կաննի կինոփառատոնը հնարավոր է՝ անցկացվի ամռանը

Կաննի կինոփառատոնը հնարավոր է՝ անցկացվի ամռանը

Կաննի միջազգային կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ամռանը: Դա կապված է աշխարհում տիրող համավարակային իրավիճակի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով kulturomania.ru-ին, կինոփառատոնի կազմակերպիչները նշել են, որ ցանկանում են փառատոնն անցկացնել մայիսին, հավանաբար, մայիսի 11-22-ը: Չի բացառվում, որ այն կարող է հետաձգվել և կազմակերպվել հունիսի կամ հուլիսի վերջերին:

2020 թվականին կորոնավիրուսի տարածման հետևանքով Կաննի կինոփառատոնի փոխարեն կազմակերպվել է միջոցառման փոքր տարբերակը, որի շրջանակում հիմնական ծրագրից ընդամենը չորս ֆիլմ է ցուցադրվել: Ցուցադրություններն իրականացվել են հոկտեմբերի 27-29-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում