ԿԿարմեն Ղուկասյան

ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները կվերադարձվեն

ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները կվերադարձվեն

Արցախի պետական համալսարանից հայտնում են՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված և համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման՝ ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները կվերադարձվեն:

«Այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:

ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք  գտնվում են համալսարանում և անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու»,- տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում